Լրահոս
Օրվա լրահոսը

ՉՈՐՍ ՉԵՄՊԻՈՆ ԵՎ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ

Մարտ 31,2010 00:00

Լիբանանաբնակ հայ շախմատիստուհիներ Քնարիկ եւ Սուսան Մուրադյանները գերազանց մրցելույթ են ունեցել այդ երկրի կանանց առաջնությունում: Միջազգային վարպետ Քնարիկ Մուրադյանը մեկ տարվա ընդմիջումից հետո վերադարձրել է չեմպիոնուհու կոչումը, իսկ Սուսանը դարձել է փոխչեմպիոն:

Զուգահեռաբար անցկացված արագ շախմատի Լիբանանի պատանեկան առաջնությունում ՀՄԸՄ անդամ երեք հայ պատանիներ նույնպես հավասարը չեն ունեցել: Ըստ տարիքային խմբերի՝ չեմպիոնի կոչում նվաճել են Կարեն Խալոյանը (8 տարեկաններ), Կարլո Դարբինյանը (10) եւ Հրակ Գըլըպոզյանը (12): Ինչպես տեղեկացնում է «ArmChess»-ը, հայազգի մի քանի պատանի շախմատիստներ էլ դարձել են մրցանակակիրներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել