Լրահոս
Օրվա լրահոսը

Դոպինգի համար ներում չի լինի

Մարտ 31,2010 00:00

Օգոստոսի 14-26-ը Սինգապուրում կայանալիք պատանիների անդրանիկ ամառային օլիմպիական խաղերի ժամանակ առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու դոպինգի դեմ պայքարին եւ այն ոչնչով չի տարբերվելու մեծահասակների շրջանում կազմակերպվող ստուգումներից ու պատժամիջոցներից: Այս մասին հայտարարել է ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեն: Նրա խոսքերով, խիստ մտահոգիչ է դարձել, այսպես կոչված, տարիքային դոպինգի օգտագործման դեպքերի հաճախակի դառնալը: Եվ եթե պատանի մարզիկներից որեւէ մեկին կասկածեն, նրան անմիջապես ստուգման կտանեն: Ռոգեն վստահեցրել է, որ Սինգապուրում դոպինգի դեմ պայքարելու են նույն ջանադրությամբ, ինչ մեծահասակների օլիմպիական խաղերում:

Հիշեցնենք, որ Սինգապուրում 26 մարզաձեւերում պայքարի մեջ են մտնելու 205 երկրների շուրջ 3600՝ 14-18 տարեկան պատանի մարզիկներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել