«Առավոտը» Էլեկտրոնային փոստով ստացել է սփյուռքահայ մեր հայրենակից Շանթ Նորաշխարյանի նամակը (Shant Norashkarian, [email protected]): Հեղինակը ցանկություն է հայտնել, որ իր չափածո ստեղծագործությունների մասին տեղյակ լինեն նաեւ մայր հայրենիքում: Դրա համար բավական է այցելել https://www.poetryofnorashkharian.com/YEARS/MYPOEMSINARMENIAN.html: «Երազ մը երազի մը մեջ», «Գարուն է», «Կը կանչեմ ձեզ», «Կար սէր մը», «Փոքրիկներս» եւ մյուս ստեղծագործություններն աչքի են ընկնում զգացմունքայնությամբ, դրանք նրբին տողեր են, որոնցում հեղինակը ընթերցողի հետ զրուցում է իր համար ամենաթանկ ու նվիրական բաներից: Շանթ Նորաշխարյանի պոեզիայից մի պատառիկ ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը. «Կար սէր մը որ կը մնայ մինչեւ այսօր/ Բայց միայն ինչպէս բուրմունքը այն հասմիկին/ Որ երկար ատեն առաջ անկիւնին ծաղկամանին մէջ էր/ Մեզ յիշեցնելու որ եթէ հիմա զինք կանչէինք/ Կու գար եւ կը գրկէր մեզ որպես հին ընկեր/ Եվ մեզ նորէն ցոյց կու տար որքան անուշ կեանքը կրնար ըլլալ..»: Հեղինակը իր կայք-էջում գրում է, որ այն նվիրում է Աստոր Պյացոլլային, որը նեղ պահերին ապավեն է եղել իրեն: