Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼ՝ ՀՈՒՄՈՐՈՎ

Մարտ 31,2010 00:00

Այսօր Արամ Խաչատրյանի արձանին հարակից տարածքում տեղի կունենա Ապրիլմեկյան տոնակատարությունների նախաձեռնող խմբի բացօթյա ասուլիսը: ՀՀ կառավարության՝ 2006 թ. փետրվարի 16-ի հատուկ որոշմամբ, ապրիլի 1-ը պետականորեն ճանաչվեց որպես հումորի եւ երգիծանքի պաշտոնական օր: Նշանակալի այս քայլով պետությունը, ըստ էության, կարեւորեց հասարակական-մշակութային կյանքում, ինչպես նաեւ առօրյա-կենցաղային հոգսերի հաղթահարման գործում հումորին եւ երգիծանքին վերապահված դերը: Ապրիլմեկյան միջոցառումների կազմակերպման եւ օրվա խորհրդի ամբողջացման նպատակով՝ «Սամվել Ք. Բաղդասարյան» ընկերության առաջարկությամբ ստեղծվել է նախաձեռնող խումբ: Նպատակը մեկն է՝ ապրիլի 1-ը վերածել համազգային ընդգրկուն տոնախմբության, բարի հումորի եւ շիտակ երգիծանքի միջոցով հասնել ցանկալի միասնության: Հենց այս եւ հարակից այլ հարցերի են անդրադառնալու նախաձեռնող խմբի անդամներն ասուլիսի ընթացքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել