Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՔՍԻԿԱՅՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ ԵՆ 8-17 ՏԱՐԵԿԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐ

Մարտ 31,2010 00:00

Մեքսիկայում, Դուրանգո նահանգի հյուսիսում անհայտ անձինք հարձակվել են երեխաներ տեղափոխող միկրոավտոբուսի վրա, որի արդյունքում 7 երեխա եւ 3 երիտասարդ է սպանվել: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, հանցագործները փորձել են ավտոբուսը կանգնեցնել ավտոմայրուղու՝ բնակավայրերից հեռու մի հատվածում, եւ այն բանից հետո, երբ վարորդը չի ենթարկվել նրանց պահանջին, հանցագործները կրակ են բացել ավտոբուսում գտնվողների ուղղությամբ ու նաեւ մի քանի պայթուցիկ սարքեր են գործադրել:

Հարձակման արդյունքում զոհվածները եղել են 8-21 տարեկաններ: Երեխաներն ու երեք երիտասարդները ուղեւորվելիս են եղել քաղաքային նահանգային կենտրոններից մեկը՝ դաշնային իշխանությունների կողմից կրթության համար հատկացված տնտեսական օգնություն ստանալու նպատակով: Մեքսիկայի իշխանությունները հիշյալ շրջան են գործուղել բանակային ստորաբաժանումներ: Նախնական տվյալներով, բանդիտները Մեքսիկայի տարածքում գործող նարկոմաֆիայի խմբավորումներից մեկի անդամներ են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել