Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՍՐԱՅԵԼՑԻՆԵՐԸ ՊԱՂԵՍՏԻՆՑԻ ՊԱՏԱՆՈՒ ԵՆ ՍՊԱՆԵԼ

Մարտ 31,2010 00:00

Երեքշաբթի օրը, Գազայի հատվածում գտնվող Յասիր Արաֆաթի անվան օդակայանի մոտ պաղեստինցի մի պատանի է գնդակահարվել: Պաղեստինյան աղբյուրները պնդում են, որ իսրայելցի զինվորականները 15-ամյա Մուհամմեդ Զիդանին գնդակահարել են անկլավի անվտանգության արգելապատնեշին մոտենալիս: Անկլավի Փրկարար եւ շտապօգնության ծառայության ղեկավար Մուավիա Խասանեյնի մատուցմամբ, պատանին փորձել է թափանցել օդակայանի տարածք: Պաղեստինյան աղբյուրները հավանական են համարում, որ տղան փորձել է անցնել արգելապատնեշը Իսրայել մտնելու համար: «Newsru-Israel»-ի մատուցմամբ, եւս չորս պաղեստինցի վիրավորվել է: Պատանու դին առայժմ չի հաջողվում տարհանել այդ հատվածից՝ այդտեղ շարունակվող փոխհրաձգության պատճառով:

Հիշեցնենք, որ մարտի 28-ի լույս 29-ի գիշերը Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքի հրամանով պաղեստինյան տարածքներում լիակատար շրջափակման ռեժիմ է մտցվել, որը տեւելու է մինչեւ զատկի տոների ավարտը՝ ապրիլի 5-ը: Նախօրեին պաղեստինցիները առնվազն մեկ՝ «կասամ» տեսակի հրթիռ էին արձակել իսրայելյան Արեւելյան Նեգեւա բնակավայրերի ուղղությամբ: Իսկ մարտի 30-ի գիշերը իսրայելցի զինվորականները գնդակոծել են Գազայի հատվածի Բեյթ-Լախի շրջանում գտնվող գրոհայինների մի խմբի: Զոհերի մասին տեղեկություններ, սակայն, չեն հաղորդվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել