Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ԴԻԱԿՆԵՐ

Մարտ 31,2010 00:00

Չինաստանում, Ցզինին քաղաքի մերձակայքում գտնվող գետի մոտ հայտնաբերվել են ավելի քան 20 նորածին, այդ թվում՝ արատներ ունեցող երեխաների դիակներ: Չինական պետական ԶԼՄ-ների մատուցմամբ, հարուցվել է քրեական գործ, որի հետաքննությունը վարող մարմինը, ամենայն հավանականությամբ, կզբաղվի քաղաքի մերձակա հիվանդանոցներով: Նորածիններից ութի մարմինների վրա կան տեղի բժշկական հիվանդանոցի նշագրումներ, իսկ պարկերից մեկի վրա էլ հստակորեն երեւում է հիվանդանոցի տարբերանշանը: BBC-ի մատուցմամբ, հիվանդանոցի բուժանձնակազմի մի մասը հեռացվել է աշխատանքից:

Քննարկվող վարկածներից մեկով բոլոր նորածինները մահացել են կամ ծննդաբերության ժամանակ, կամ դրանից հետո, կամ պարզապես աբորտների «զոհեր» են: Չի բացառվում նաեւ, որ հիվանդանոցների անձնակազմերը իրենց ցուցաբերած անփութությունը քողարկելու համար երեխաների դիակները դուրս են բերել հիվանդանոցից եւ նետել մոտակա աղբավայրը: Այդ վարկածի օգտին է խոսում նաեւ այն, որ երեխաներից մեկի ոտքին ամրացված է եղել նրա մոր անուն-ազգանունով, հիվանդասենյակի համարով հաշվեպիտակ, իսկ պոլիէթիլենե մի պարկի վրա էլ եղել է «բժշկական աղբ» գրություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել