Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սերբերը բոսնիացիներից ներողություն են խնդրում

Մարտ 31,2010 00:00

\"\"Մարտի 30-ին Սերբիայի խորհրդարանը քննարկել է 1995 թվականին Սրեբրենիցա բնակավայրում հազարավոր բոսնիացի մահմեդականների սպանության համար ներողություն հայցելու խնդիրը։

Իշխող կուսակցությունների կողմից շրջանառության մեջ դրված բանաձեւի նախագծով Սերբիան ցավակցություն է հայտնում ողբերգության զոհերի համար եւ ներողություն խնդրում Բոսնիայի սերբական զորքերի իրագործած սպանությունները կանխելու ուղղությամբ անհրաժեշտ քայլեր չձեռնարկելու համար։ Բանաձեւը, սակայն, խուսափում է կոտորածները «ցեղասպանություն» բնորոշելուց։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել