Լրահոս
Օրվա լրահոսը

Չեչնիայի խորհրդարանի խոսնակը մեղադրել է հատուկ ծառայություններին

Մարտ 31,2010 00:00

\"\"Չեչնիայի խորհրդարանի խոսնակ Դուկուվահա Աբդուռահմոնովը մարտի 29-ին Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչական ակտերի համար մեղադրել է «մոսկովյան հատուկ ծառայություններին»: «Ռոսբալտի» փոխանցմամբ, խորհրդարանի նիստի ժամանակ Աբդուռահմոնովը հայտարարել է, թե՝ պայթուցիկ սարքերը մոսկովյան մետրո են բերվել մետրոպոլիտենի աշխատակիցների, անվտանգության ծառայությունների կամ իրավապահ մարմինների «բացարձակ անփութության» կամ հանցակցության արդյունքում: «Եթե բարձրաստիճան անձինք իրենց ղեկավարներին ներկայացվող հաշվետվություններում այսօր, որպես տեղի ունեցածի «մեղավոր», վկայակոչում են հյուսիսկովկասյան տարածաշրջանը, ապա պետք է հայտարարենք, որ տեղի ունեցածի համար մենք մեղավոր ենք համարում մոսկովյան հատուկ ծառայություններին, իրավապահներին կամ Մոսկվայի անվտանգության ուժերին: Մետրոյի նման ռազմավարական օբյեկտը պետք է պահպանվեր հատուկ ռեժիմով եւ անվտանգ լիներ: Իսկ եթե այնտեղ ինչ-որ բան հնարավոր է եղել անցկացնել, ապա դա եղել է բացարձակապես համապատասխան մարմինների անփութության կամ հանցակցության արդյունքում»,- հայտարարել է Չեչնիայի խորհրդարանի խոսնակը:

Նա նաեւ հայտարարել է, թե «ահաբեկիչները սեփական ժողովրդի թշնամիներ» են եւ կոչ է արել գտնել եւ պատժել հանցագործներին եւ ոչ թե դրա փոխարեն քննարկել նրանց ենթադրյալ ազգային պատկանելության հարցը: «Ոչ մի ժողովուրդ չի լիազորել հանցագործներին անել այն, ինչ նրանք անում են»,- ընդգծել է Աբդուռահմոնովը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել