Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՆ-Ն ՈՒ Հ/Կ-ՆԵՐԸ

Մարտ 31,2010 00:00

ՀՀ ԿԳ նախարարությունում մարտի 29-ին տեղի է ունեցել նախարարի հրամանով ձեւավորված հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում մշտադիտարկում իրականացնող հասարակական խորհրդի անդրանիկ նիստը, որը վարում էր նախարար Արմեն Աշոտյանը: Վերոնշյալ խորհուրդը ստեղծվել է քաղաքացիական հասարակության կառույցների առաջարկով: «Յուրաքանչյուր երեխայի եւ յուրաքանչյուր դպրոցի խնդիրը պետք է լինի բոլորիս սեփականությունը, եւ ծագած յուրաքանչյուր հարց ու խնդիր պետք է լուծենք միասին: Մեր հարաբերությունները պետք է լինեն գործընկերային, եւ պետք է բացառել «ստուգող եւ ստուգվող» մոտեցումները»,- ըստ edu.am-ի, նշել է ԿԳ նախարարը եւ հավելել, որ խորհրդի կազմում ընտրվել են բոլոր այն հ/կ-ները, որոնք իրականացնում են կրթական ծրագրեր եւ աշխատանքներում ներգրավվելու հայտ են ներկայացրել:

Քննարկման արդյունքում որոշվեց 10-օրյա ժամկետում ընտրել խորհրդի նախագահ, տեղակալ, քարտուղար ու մեկամսյա ժամկետում հաստատել մշտադիտարկում իրականացնող հասարակական խորհրդի կազմը:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց հասարակական խորհրդի անդամների վերաբերյալ տեղեկություններն ուղարկել մշտադիտարկման ենթակա բոլոր դպրոցներին, որպեսզի արդյունավետ համագործակցության համար ստեղծվեն բոլոր հիմքերը: Ի դեպ, հասարակական խորհրդի անդամների համար կկազմակերպվեն նաեւ վերապատրաստման համապատասխան դասընթացներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել