Լրահոս
Օրվա լրահոսը

Ձերբակալվել է կաշառքի գործով

Մարտ 31,2010 00:00

Մարտի 29-ին՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից կաշառք ստանալու փաստով ձերբակալվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի գնահատման եւ ֆինանսական վերահսկողության վարչության գլխավոր վերահսկիչ-վերստուգիչ Արման Հովհանյանը:

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի տեղեկացմամբ, պարզվել է, որ Ա. Հովհանյանը, բյուջետային միջոցների յուրացման փաստով անցկացնելով ֆինանսական ստուգումներ մետաղական կոնստրուկցիաների արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունում՝ էական խախտումներ չարձանագրելու դիմաց, ձեռնարկության ղեկավարից պահանջել ու ստացել է 1.500 ԱՄՆ դոլար եւ 240.000 ՀՀ դրամ կաշառք: Հարուցվել է քրեական գործ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել