Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹՐԱՖԻՔԻՆԳԻՑ ՏԵՂՅԱ՞Կ ԵՆ

Մարտ 31,2010 00:00

Ի պաշտպանություն երեխաների իրավունքների, երեկ Հայաստանում ԵՄ պատվիրակության մեծ դահլիճում ներկայացվել են «Երեխաների թրաֆիքինգը Հայաստանում» հետազոտության արդյունքները: Նպատակն է եղել ուսումնասիրել, թե մեր երկրում երեխաները որքանով են իրազեկված թրաֆիքինգ երեւույթի մասին: Հետազոտությունն իրականացվել է «Ներդաշնակ հասարակություն» սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից: Ըստ միջոցառման կազմակերպիչների, ուսումնասիրության ժամանակ թրաֆիքինգի դեպքերի հայտնաբերման խնդիր չի դրվել: 1200 տնտեսությունների շրջանում անցկացված հարցումները ցույց են տվել, որ երեխաների թրաֆիքինգի վերաբերյալ բնակչության իրազեկվածության մակարդակը բավականին բարձր է: Թիրախային խմբերի հետ հարցումների արդյունքները ցույց են տվել, որ իրազեկվածության ավելի բարձր ցուցանիշ է արձանագրվել ընդհանուր բնակչության, քան երեխաների շրջանում:

Տնային տնտեսությունում հարցվածների 86.7%-ը լսել երեխաների թրաֆիքինգի մասին, մինչդեռ երեխաների միայն 51.1%-ն էր լսել: Երեխաների իրազեկվածության ամենաբարձր ցուցանիշը արձանագրվել է Երեւանում, ամենացածրը՝ Սյունիքում: Ընդ որում, այդ երեւույթի մասին իրազեկվածության մակարդակի աճը կախված է ընտանիքի ապահովության մակարդակից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել