Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՆՈՒՆ ՍԵՎԱՆԻ

Մարտ 31,2010 00:00

Սեւանա լճի մաքրությունն ապահովելու նպատակով, 2009-ի սեպտեմբերից Սեւան, Վարդենիս, Մարտունի, Գավառ եւ Ջերմուկ քաղաքներում սկսվել են կոյուղագծեր եւ մաքրման կայաններ կառուցվել: 2010 թվականի մարտի 22-ի դրությամբ նախատեսված 21 հազար գծամետր կոյուղու խողովակաշարից արդեն կառուցվել է 12 հազար մետրը, որից 3 900 մետրը՝ Սեւանում, 2 200 մետրը՝ Գավառում, 950 մետրը՝ Վարդենիսում, 2 250 մետրը՝ Մարտունիում, 2 700 մետրը՝ Ջերմուկում: Այս մասին տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետարանից: Ըստ նույն աղբյուրի, շինարարական աշխատանքները կավարտվեն մեկ տարի անց: Այս տարվա օգոստոսից կմեկնարկեն նաեւ վերոնշյալ 5 քաղաքներում մաքրման կայանների կառուցման աշխատանքները, որին զուգահեռ՝ լրացուցիչ կկառուցվի եւս 18 000 մետր կոյուղագիծ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել