Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԶԳՈՒՇԱՑԵՔ «ԲԵՆԶԱԿԱԼՈՆԿԱ» ՏԱՏԻԿՆԵՐԻՑ

Մարտ 31,2010 00:00

Այս օրերին մայրաքաղաքում, մասնավորապես Մալաթիա-Սեբաստիա համայնքում, մի քանի տատիկներ նոր բիզնես են սկսել. նրանք հերթով մտնում են տարբեր օբյեկտներ՝ խանութներ, սուպերմարկետներ, սրճարաններ, խորովածանոցներ, ու վարորդներին առաջարկում գնել իրենց կողմից շշալցրած բենզին: Սրտից թույլ վարորդները, հաշվի առնելով, որ վաճառողը տարեց կին է՝ տեղի են տալիս ու գնում են պլաստմասսայե շշով բենզինը: Սակայն օգտագործելուց հետո են միայն վարորդները պարզում, որ այդ բեզինի մեծ մասը, մեղմ ասած, անհայտ ծագման հեղուկ է, որը մեքենան գործի գցելուց հետո որոշ ավտոմասեր շարքից հանում է:

Այդ տատիկների գործունեությունից արդեն տուժածներ կան:

Երեկ «Առավոտին» էր դիմել մի քաղաքացի՝ պատմելով իր գլխին եկածը: Նա նույնպես տատիկին խղճալով էր բենզինը գնել, սակայն, ինչպես ինքն ասաց, այդ հեղուկն օգտագործելուց հետո ավտոմեքենային 40 հազար դրամի վնաս էր պատճառվել: Նա մյուս վարորդներին կոչ արեց չխաբվել բենզին վաճառող շրջիկ տատիկներին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել