Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱՆԳԱՌՆԵՐԸ ԿՇԱՏԱՆԱՆ

Մարտ 31,2010 00:00

Երեկ Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել են երեւանցիներին հուզող մի շարք հարցեր:

Ինչպես տեղեկանում ենք քաղաքապետարանի լրատվականից՝ հաշվի առնելով բնակիչներից ստացված դիմումները, մասնագիտական ուսումնասիրությունների արդյունքում մայրաքաղաքի մի քանի հատվածներում ավելացվել են հասարակական տրանսպորտի կանգառները: Բացի այդ՝ համաքաղաքային կապիտալ նորոգման ծրագրերի շրջանակներում շուտով կսկսվի Մյասնիկյան պողոտայում անձրեւաորսիչների կառուցումը: «Կանաչ Երեւան» ծրագրի շրջանակներում շարունակվում են գարնանային աշխատանքները: Բնահողի թարմացման, ծառերի էտի ու կանաչապատման աշխատանքները կավարտվեն մինչեւ ապրիլի 15-ը, իսկ մայիսից կիրականացվի չոր եւ վթարային ծառերի սանիտարական հատումը: Քաղաքապետի հանձնարարությամբ կանաչապատման ծրագրերում նեգրավվել են նաեւ կրթական հաստատությունների բակային հատվածները, ինչպես նաեւ որոշվել է ոռոգման նոր ցանցի կառուցման աշխատանքներում անպայման հաշվի առնել դպրոցների ու մանկապարտեզների բակերում ոռոգում ապահովելու անհրաժեշտությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել