Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԵՌ ԵՐԿԱՐ ԿՄՆԱ ԵՄ ԴՌՆԵՐԻ ՄՈՏ

Մարտ 31,2010 00:00

«Թուրքիային Եվրամիություն չեն ընդունում, որովհետեւ մահմեդական երկիր է»,- «Նոյյան Տապան»-ի հաղորդմամբ, երեկ նման վերնագրով հոդված է տպել ամերիկյան «Wall Street Journal» թերթը: «Թեեւ եվրոպացի չինովնիկները բարձրաձայն չեն ասում, որ հիմնական պատճառը Թուրքիայի՝ մահմեդականություն դավանելն է, սակայն դա ամենամեծ խոչընդոտն է անդամակցության ճանապարհին»,- գրում է թերթը՝ նշելով, որ ԵՄ առաջնորդները երկյուղում են, որ, ԵՄ անդամ դառնալով, Թուրքիան կդառնա Գերմանիայից հետո երկրորդ երկիրը եւ ծանրակշիռ ձայն կունենա կառույցում: «Բացի դրանից` քանի որ քրիստոնեական արժեքները Եվրոպայում արժեզրկվում են, Թուրքիայի նման խոշոր մահմեդական երկրի մուտքը ԵՄ կփոխի այդ կազմակերպության առաջնահերթությունները: Այդ պատճառով Թուրքիան դեռ երկար կմնա ԵՄ դռների մոտ»,- գրում է թերթը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել