Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵՐԶԼՅԱԿՈՎԸ ՀԵՐՔՈՒՄ Է ԱՆՀԵՐՔԵԼԻՆ

Մարտ 31,2010 00:00

Ինչպես երեկ արդեն հայտնել ենք, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը հերքել էր Ստեփանակերտում արած իր հայտարարությունն առ այն, թե՝ հայկական կողմն արդեն իր անհամաձայնությունն է հայտնել որոշ կետերի վերաբերյալ, եւ որ՝ ընդհանուր առմամբ կողմերը համաձայնության են եկել Մադրիդյան սկզբունքների շուրջ՝ բացի 4 կետերից:

Երեկ, թերեւս, ի պատասխան այս հերքման, «Ազատություն» ռ/կ-ն իր կայքում տեղադրել է Մերզլյակովի, նրա ասելով՝ իբր, «խեղաթյուրված» հայտարարության ձայնագրությունը, որը հաստատում է լրագրողների փոխանցած տեղեկության ճշմարտացիությունը: Հավելենք միայն, որ այդ հայտարարությունն անելուց հետո ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահը նաեւ հավելել էր. «Բայց մենք չենք բարդացնում իրավիճակը, քանի որ ուղիղ երկու տարի առաջ նույն իրավիճակն էր Մադրիդյան սկզբունքների շուրջ, երբ հայկական կողմը ընդունում էր, բայց, ինչպես հիմա է պարզվում՝ ոչ ամբողջապես, իսկ ադրբեջանական կողմը չէր ընդունում, եւ մենք երկար աշխատեցինք, որպեսզի գանք ընդհանուր հայտարարի»: Թե ի՞նչն է ստիպել դիվանագետին հրաժարվել իր հայտարարությունից՝ մնում է ենթադրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել