Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԵՄ ՇԻՐԻՆՕՂԼՈՒԻ

Մարտ 31,2010 00:00

Մարտի 26-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուի հանդիպումը բողոքի ալիք է բարձրացրել ստամբուլահայերի շրջանում: Թուրքական Taraf-ի փոխանցմամբ՝ մի խումբ ստամբուլահայեր հայտարարություն են տարածել ընդդեմ Շիրինօղլուի հայտարարության, թե՝ իբր, հայերը Թուրքիայում անվտանգության մեջ են իրենց զգում: Ստամբուլահայերի խումբը, ընդդեմ Շիրինօղլուի հայտարարության, էլեկտրոնային ստորագրահավաք է սկսել, որում ասվում է. «Եթե Շիրինօղլուն նշում է, որ հայերը Թուրքիայում անվտանգության մեջ են ապրում, ուրեմն՝ մենք այլ Թուրքիայում ենք ապրում: Հայերը այս երկրում ենթարկվում են ազգայնական հարձակումների եւ ազգային խտրականության: Հայերը Թուրքիայի համար միջազգային հարաբերություններում ծառայում են որպես առեւտրի առարկա: Մենք սպասում էինք, թե Շիրինօղլուն Էրդողանին կհիշեցներ, որ 3 տարի առաջ սպանված Հրանտ Դինքի սպանության բացահայտման գործում իրական քայլեր չեն ձեռնարկվում: Շիրինօղլուն 1915-ը որակել է որպես երկու ընկերոջ միջեւ վեճ: Մենք դատապարտում ենք նրա այս հայտարարությունը, որում փորձել է ծածկել եւ թեթեւացնել մարդկության դեմ իրականացված ծանր հանցանքը»,- news.am-ի մատուցմամբ, նշվում է հայտարարության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել