Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԵՏՔ Է ԿԱՏԱՐՎԵՆ ԺԱՄԱՆԱԿԻՆ

Մարտ 31,2010 00:00

Եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի երեկվա նիստում, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ամփոփվել է 2009 թ. ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների իրականացման ընթացքը: Ա. Բաղդասարյանի խոսքով՝ Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում նախատեսված են բարեփոխումներ 190 ուղղություններով, որոնք ներառում են 277 գործողություններ. «ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակում 2009-ին զգալի աշխատանք է կատարվել: Հանձնաժողովի շրջանակում ստեղծվել են շուրջ 40 միջգերատեսչական աշխատանքային խմբեր, մշակվել եւ հաստատվել են 10 հայեցակարգ, մեկ ռազմավարություն եւ ազգային 4 ծրագիր: Ամփոփելով կատարված աշխատանքները՝ կարող ենք արձանագրել, որ նախանշված գործողությունների 33 տոկոսը կատարված է ամբողջությամբ կամ գտնվում է ավարտման փուլում, մնացած աշխատանքները կիրականացվեն 2010-2011 թթ.-ին: Հայաստան ԵՄ համագործակցության շրջանակում նախատեսված բոլոր ծրագրերը պետք է սահմանված ժամանակացույցով ժամանակին իրականացվեն»: Նիստում հավանության են արժանացել տեղեկատվական ռազմավարության ծրագիրը ՀՀ եվրոպական ինտեգրման վերաբերյալ, ՀՀ-ում ռադիոակտիվ թափոնների եւ աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման, մարդու իրավունքների պաշտպանության ազգային ծրագրի, ՀՀ-ում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի եւ նույնականացման քարտերի համակարգի ներդրման, տեխնիկական անվտանգության ապահովման հայեցակարգերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել