Հաբերը, ներարկումները եւ ժամանակակից բժշկության մյուս նվաճումները կարող են (գոնե ժամանակավոր) վերադարձնել պոտենցիան: Բայց դրանք գործնականում չեն մեծացնում սեռական գրավչությունը: Գոյություն ունեն աֆրոդիզիակներ՝ որոշակի խոտաբույսեր եւ սննդամթերք, որոնք բնորոշվում են սեռական ցանկություն արթնացնելու հիանալի հատկությամբ:
Նման օգտակար հատկության գաղտնիքը «թաքնված» է դրանց բաղադրության մեջ մտնող զանազան ալկալոիդների մեջ, քանի որ վերջինները գրգռում են մարմինը: Ապացուցված է նաեւ, որ լիարժեք լիբիդոյի համար անհրաժեշտ է ճիշտ սննդակարգ: Կանայք պետք է օգտագործեն վիտամիններ եւ ֆոլիաթթու, մինչդեռ տղամարդկանց անհրաժեշտ է ցինկ եւ սելենիում:
Ստորեւ թվարկված սննդամթերքը պետք է տեղ գտնի ձեր սննդակարգում, եթե ցանկանում եք ապրել առողջ սեռական կյանքով:
Շոկոլադ. դեռ հին ացտեկները սիրային խաղերից առաջ խմում էին շոկոլադ: Այժմ քաջ հայտնի է, որ շոկոլադը պարունակում է թեոբրոմին, որն ունի նույն գրգռող հատկությունը, ինչ կոֆեինը: Բացի այդ, շոկոլադը նպաստում է էնդոֆրինների արտազատմանը:
Շամպայն. այս ըմպելիքը լավագույնն է նոր սիրավեպ սկսելու համար: Սակայն չարժե այն չարաշահել, այլապես կհարբեք եւ կկուտակեք գազեր, որոնք ունեն բացասական հետեւանքներ:
Նեխուր. դեռ Միջնադարում նեխուրին վերագրվում էր արու զավակ բեղմնավորելու համար բարենպաստ գործոնի համբավը: Դրա հյութը ամենատկար տղամարդուն վերածում էր հերոսային սիրեկանի:
Չիլին, պապրիկան եւ սովորական պղպեղն ընդհանուր առմամբ գրգռում են մարմինը: Բացի այդ, այս համեմունքները լավացնում են արյան հոսքը դեպի ստորին կոնքի օրգանները:
Ծովային բարիքներ. ոստրեները պարունակում են ցինկի, ֆոսֆորի եւ յոդի մեծ քանակություն: Դրանք միկրոտարրեր են, որոնք խթանում են արական սեռական հորմոնի՝ տեստասթերոնի արտադրությունը: Ձկնկիթը, կաղամարը եւ այլ ծովամթերքներ նույնպես օգնում են:
Համեմունքներ. համեմված սնունդը նպաստում է ամուսնական գիշերվանից առաջ «մի լավ տաքանալուն»: Առանձնացվում են դարչինը, մուսկատային ընկույզը, կարդամոնը եւ շաֆրանը, քանի որ դրանք մարմնին տալիս են տոնուս եւ ունեն մի շարք օգտակար հատկանիշներ:
Սամիթ. կար ժամանակ, երբ սամիթն արգելում էին ուտել մենաստաններում, քանի որ այն արթնացնում է «անհամեստ ցանկություններ»: Օրական սամիթի ոչ մեծ փունջը կօգնի պահպանել սեռական տոնուսը:
Կոճապղպեղ (իմբիր). արդեն հազար տարի է, ինչ կոճապղպեղն օգտագործվում է որպես «տղամարդկանց օգնական»: Դրան վերագրված է «կենսական օրգաններին օժանդակելու» եւ «սերմնարտադրությանը նպաստելու» հատկանիշը: Կոճապղպեղը լայնացնում է ստորին կոնքի անոթները: Բայց հիշեք, որ այն չի կարելի չարաշահել, քանի որ ուժեղ գրգռող հատկություն ունի:
Վանիլին. վանիլինը թողնում է անմեղ քաղցրացուցչի տպավորություն: Բայց իրականում, իր բույրի շնորհիվ, օգնում է պայքարել աստենիայի դեմ, քանի որ ազդում է զգայարանների վրա: Շատ տղամարդիկ պնդում են, որ չեն սիրում դրա բույրը, բայց «քաղցր կին» արտահայտությունը նրանց կողմից պատահաբար չի ստեղծվել: Սակայն վանիլինն էլ չի կարելի չարաշահել, քանի որ դրա հոտը կարող է առաջացնել սուր գլխացավ:
drugs.am-ը նշում է. մի մոռացեք ձեր՝ սեռական կրքով եռուն սեղանը զարդարել մոմերով, գեղեցիկ սպասքով եւ, իհարկե, երաժշտությամբ: Այս ամենը կուժեղացնի բնական աֆրոդիզիակների ազդեցությունը: