Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՐՈՆԶԵ ԱՎԱՐՏ

Մարտ 30,2010 00:00

Ձմեռային մարզաձեւերի ներկայացուցիչների համար մրցաշրջանն ավարտվում է: Եվ ուրախալի է, որ մեր դահուկավազորդներն այն եզրափակում են լավ ցուցանիշներով: Մասնավորապես, Վանկուվերի օլիմպիական խաղերի մասնակից, աշոցքցի դահուկավազորդ, ՖԻՄԱ-ի անդամ Սերգեյ Միքայելյանը օրերս Մուրմանսկում մասնակցելով «Հյուսիսային տոն» ամենամյա միջազգային մրցաշարին, որը նաեւ համարվում է Ռուսաստանի ոչ պաշտոնական առաջնություն, 1992-93 թթ. ծնվածների պայքարում 10 կմ ազատ ոճով վազքում եզրագիծը 108 մասնակիցների մեջ հատեց երրորդը՝ արժանանալով բրոնզե մեդալի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել