Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿՆԱՐԿԸ ԳՈԼԱՌԱՏ ՍՏԱՑՎԵՑ

Մարտ 30,2010 00:00

Մարտի 27-ին «Շիրակ»-«Փյունիկ» եւ «Իմպուլս»-«Ուլիս» հանդիպումներով մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 19-րդ առաջնությունը: Երկու հանդիպումներում էլ չնայած հաղթեցին մրցակցի դաշտում հանդես եկողները, լիովին կարելի է օրինաչափ համարել: Այլ բան է, որ դրանցում գրանցվեցին խոշոր հաշիվներ: Հայաստանի բազմակի չեմպիոնը Գյումրիում առավելության հասավ 3:0 հաշվով: Մրցակցի դարպասը երեք անպատասխան գնդակ անցկացրեց նաեւ անցած առաջնության հայտնություն «Ուլիսը»:
Հաջորդ օրը իր երկրպագուներին տհաճ անակնկալ մատուցեց հանրապետության լավագույն ակումբներից մեկը՝ «Բանանցը», որը 0:4 հաշվով տապալեց «Միկայի» հետ մեկնարկային խաղը: Իսկ «Կիլիկիան», ընդհակառակը, ուրախացրեց ֆուտբոլասերներին՝ սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթելով «Գանձասարին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել