Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսք հիշատակի

Մարտ 30,2010 00:00

Ծանր հիվանդությունից հետո 73 տարեկանում կյանքից հեռացավ ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, պատմական գիտությունների դոկտոր, «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» հ/կ-ի անդամ, Հայաստանի հնագիտական ժառանգության ուսումնասիրության նվիրյալ Արամ Քալանթարյանը: ԵՊՀ պատմության ֆակուլտետում ուսումնառությունից անմիջապես հետո (1959թ.) նա զինվորագրվեց Հայաստանի հնագիտական ժառանգության գիտական ուսումնասիրման ու պահպանության խնդիրներին՝ պատմամշակութային ժառանգության բնագավառի շատ ավելի բարդ մի ոլորտ, ուր եւ կերտեց կեսդարյա աշխատանքային կենսագրությունը՝ դառնալով այդ բնագավառի անխոնջ մշակներից ու ճանաչված գիտակներից մեկը: Միաժամանակ, նա գիտնականների այն սերնդի ներկայացուցիչն էր, որին վիճակված էր մշակել պատմության ու մշակույթի հուշարձանների ուսումնասիրման, պահպանության, վերականգնման եւ օգտագործման ժամանակակից գործնական մոտեցումներն ու օրենսդրական շրջանակը՝ 80-ականներից մինչեւ մեր օրերը: Եվ, իհարկե, անվանի գիտնականից զատ՝ դառնալ նաեւ ժառանգության պահապան:
Արամ Քալանթարյան ընկերոջ, գիտնականի, ժառանգության պրոֆեսիոնալի ու նվիրյալի անունն ու ներդրումը իրենց հաստատուն տեղը կզբաղեցնեն Հայաստանի պատմամշակութային ժառանգության պահպանության տարեգրության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել