Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱԼԻԲՆԵՐԸ ՆԱՏՕ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՈՒՂՂԱԹԻՌ ԵՆ ԿՈՐԾԱՆԵԼ

Մարտ 30,2010 00:00

Աֆղանստանի Փարվան գավառում, Բահրամի ամերիկյան ռազմական  հենակետի տարածքում գտնվող ռազմական օդակայանից քիչ հեռու մի քանի ռեակտիվ ականներ են պայթել: Դա տեղի է ունեցել կիրակի օրը կարճատեւ եւ չհայտարարված այցով Աֆղանստանում գտնվող ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մեկնումից անմիջապես հետո: «ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ»-ի փոխանցմամբ, թեեւ  ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները հայտարարել են ընդամենը մեկ պայթյունի մասին, բայց թալիբների «մամուլի քարտուղար» Զաբիուլլա Մոջահեդը երկուշաբթի օրը լրագրողներին ասել է, թե օդակայանի մոտակայքում պայթել է թալիբների կողմից արձակված երեք հրթիռ: Հրթիռակոծմանը կոալիցիոն ուժերը պատասխանել են Կալա-ե Բանդ շրջանի գնդակոծմամբ:
Թալիբները հայտարարել են նաեւ երկուշաբթի օրը ՆԱՏՕ-ի ռազմական մի ուղղաթիռ կործանելու մասին: Նրանց հաղորդման համաձայն, ուղղաթիռի անձնակազմի բոլոր անդամները սպանվել են: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել