Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԹԵՆՔՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԶՈՀՎԵԼ Է ԻՆՔԸ՝ ԱՀԱԲԵԿԻՉԸ

Մարտ 30,2010 00:00

Հունաստանի մայրաքաղաքում մեկ մարդ զոհվել եւ մեկը վիրավորվել է Պատիսյան շրջանում հասարակական շենքերից մեկի մոտ տեղադրված ռումբի պայթյունի արդյունքում: BBC-ի մատուցմամբ, ավելի վաղ՝ վնասվածքներ էր ստացել մի աղջնակ, որը տեղափոխվել էր հիվանդանոց եւ որի կյանքին վտանգ չի սպառնում: Ենթադրվում է, որ զոհված տղամարդը հենց ահաբեկիչն է եղել: Աթենքի ոստիկանության վարկածներից մեկով, տղամարդը, որի մարմինը պայթյունի արդյունքում կտոր-կտոր է եղել, մտադիր է եղել ռումբը տեղադրել շենքի մոտ, բայց այն նախատեսվածից շուտ է պայթել: Երեկ որեւէ մեկը չէր հայտարարել ահաբեկչական այդ ակտի պատասխանատվությունը ստանձնելու մասին, չի եղել նաեւ ահաբեկչության մասին նախազգուշական զանգ, թեեւ նման դեպքեր վերջին շրջանում Հունաստանում հաճախ են եղել: Աթենքի կենտրոնն ու շրջակա շրջանները փակ են, ոստիկանությունը հետաքննություն է սկսել:
Կիրակի օրը, ուշ երեկոյան, պետական կառավարման դպրոցի մոտ տեղի ունեցած այս պայթյունի արդյունքում վնասվել են նաեւ հարակից մի քանի շենքեր եւ փողոցում կայանված ավտոմեքենաներ:
Հավելենք, որ Հունաստանում գործում են անարխիստական եւ ձախ օպորտունիստական խմբավորումներ, որոնք Աթենքում պարբերաբար պայթյուններ են իրականացնում, բայց նման դեպքերում, որպես կանոն, զոհեր հազվադեպ են լինում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել