Հարավկորեական որոնողա-փրկարարական խմբերը երեկ Դեղին ծովում հայտնաբերել են անցած ուրբաթ օրը, Կորեայի ԺԴՀ-ի սահմանների մոտ, անհայտ հանգամանքներում խորտակված «Չխոնան» հետախուզական ռազմանավի կմախքը: Այդ մասին տեղեկացնում է «ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ»-ին:
Նավը հնարավոր է եղել գտնել կիրակի օրը, երեկոյան, հիդրոլոկատորների օգնությամբ: Նավախելի հատվածում, հնարավոր է, մինչ այժմ անհետ կորած համարված, իսկ այդպիսիք 46-ն են, ծովայիններ կան: Այդուհանդերձ, մասնագետների հաշվարկներով, կենդանի կարող է մնացած լինել միայն 21 ծովային, իսկ նավի խորտակման պահին հերթապահություն իրականացնող ծովայինները, սառը ջրում հայտնվելուց հետո, կենդանի մնալու շանսեր գրեթե չունեն: Նրանք կարող էին այդ պայմաններում դիմանալ ոչ ավելի, քան՝ երեք ժամ: Կենդանի մնացածներին էլ թթվածինը կարող էր բավարարել մինչեւ երկուշաբթի երեկո: Ընդհանուր առմամբ, հարավկորեական նավի պայթյունից հետո փրկվել է անձնակազմի 58 անդամ: Պայթյունի պատճառները դեռեւս հայտնի չեն, իսկ Հարավային Կորեայի զինվորականները որեւէ ապացույց չունեն, ինչը կարող էր վկայել այդ պայթյունին Հյուսիսային Կորեայի առնչության մասին: