ՀՀ ոստիկանության Լոռու բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ադմինիստրատորի կողմից խոշոր չափի գումար յուրացնելու դեպքի առթիվ: Թատրոնի տնօրինության կողմից Լոռու մարզի դատախազին հասցեագրված դիմումի ստուգմամբ պարզվել է, որ ՀՀ մշակույթի նախարարության Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն ՊՈԱԿ-ի ադմինիստրատոր Դ. Գրիգորյանը 2009թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին թատրոնի ներկայացումների՝ թվով 1875 իրացրած տոմսերի վաճառքից առաջացած եւ իրեն վստահված 1 225 900 դրամ գումարը դրամարկղ չի մուտքագրել եւ յուրացրել է: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նախաքննությունն իրականացնում է ոստիկանությունը: Այս մասին, ըստ tert.am-ի, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: