Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴՌԱՆ ԹԱԿՈՑԸ»

Մարտ 30,2010 00:00

Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Կոմիտասի անվան սրահում կկայանա ամերիկահայ գրող Մարգարիտ Աճեմյան-Ահներթի «Դռան թակոցը» հուշագրության շնորհանդեսը՝ հեղինակի մասնակցությամբ:
Գրքի հիմքում հեղինակի մոր՝ 1900թ. Ամասիա քաղաքում (Արեւմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգ) ծնված Եսթեր Միներաճյանի հուշերն են 1915թ. արհավիրքի եւ դրա պատճառած անլուր տառապանքների մասին: Գիրքն անգլերեն  լույս է տեսել 2007թ. ԱՄՆ-ում՝ հեղինակին բերելով «Մարդասիրական մրցանակ»: Հեղինակն արժանացել է նաեւ 2008թ. Նյու Յորքի գրքի տոնավաճառի հաղթողի կոչման՝ «Լավագույն պատմական հուշագրություն» անվանակարգում: Մեծ եղեռնի ականատեսի վկայություն հանդիսացող այս հուշագրությունը Հայ օգնության ֆոնդի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ թարգմանվել է հայերեն եւ տպագրվել Երեւանում:
Շնորհանդեսի վերջում տեղի կունենա գրքի նվիրատվություն՝ հեղինակի մակագրությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել