Երեկ ԱՆ ՔԿՀ մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը տեղեկացրեց, որ քրեակատարողական ծառայությունում ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակից, արդարադատության լեյտենանտ Նվեր Զախարյանն իր պարտականությունների կատարման փոխարեն զբաղվել է նույն քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալներին թմրամիջոց իրացնելով: Մարտի 27-ին արդարադատության լեյտենանտը քրեակատարողական հիմնարկում ենթարկվել է անձնական խուզարկության, ինչի արդյունքում համազգեստի թեւքից հայտնաբերվել է տնայնագործական եղանակով չորացված մարիխուանա: