Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԱԴՐԱՆՔ

Մարտ 30,2010 00:00

«Առավոտի» տեղեկություններով, ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության եւ Շտաբի կողմից սկսվել է ծառայողական քննություն: Պատճառը մարտի 25-ին, ժ.14.30-ի սահմաններում տեղի ունեցած սադրանքն էր, երբ Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող ՀՀ ոստիկանության ակադեմիայի գլխավոր հսկիչ անցագրային կետի մոտակայք են «թափանցել» ՀՀ ոստիկանության մեկ այլ ստորաբաժանման՝ թիվ 10333 զորամասի ծառայողները: Ակադեմիայի կուրսանտների եւ «օմօնականների» միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն: Ըստ մեր աղբյուրի, 4 կուրսանտներ տարածքից դուրս են եկել սնվելու, իսկ մոտակայքում գտնվող «օմօնականները» կասկածել են, թե նրանք «խմած» են: Վեճի ժամանակ անհայտ անձը բռունցքով հարվածել է ՀՀ ոստիկանության զորքերի նշյալ զորամասի պայմանագրային ծառայող, կրտսեր սերժանտ Արտակ Հայրիյանի ճակատին, պատճառել մարմնական վնասվածք: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Մեր աղբյուրի պնդմամբ, ծառայողական քննությամբ էլ պարզվել է, որ ռազմական ակադեմիայի կուրսանտները ոգելից խմիչք չեն օգտագործել: 20-ից ավելի «օմօնականներ» փորձել են մտնել մի տարածք, ուր այդ պահին շինարարական աշխատանքներ էին ընթանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել