Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հետաքննիչները մեղադրվում են

Մարտ 30,2010 00:00

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Դ. Աթոյանը, ՀՀ ոստիկանության պետի հրամանով, 2008թ. օգոստոսին նշանակվել է ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչի պաշտոնում, ում ղեկավար-դաստիարակի պարտականությունները դրվել են նույն բաժանմունքի ավագ տեսուչ Հ. Սիմոնյանի վրա: 2008թ. նոյեմբերի 25-ին «Պիոներ» գիշերային ակումբում դանակի գործադրմամբ ակումբի անվտանգության աշխատակիցներին մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ նյութերի նախապատրաստումը ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի հրամանով հանձնարարվել է Դ. Աթոյանին: Սակայն վերջինս Հ. Սիմոնյանի հանձնարարությամբ նյութերում կատարել է բազմաթիվ կեղծիքներ եւ դիտավորյալ թույլ տվել Քրեական դատավարության օրենսգրքի նորմերի կոպիտ խախտումներ:
Արդյունքում իրեղեն ապացույցը՝ դանակը, թաքցվել է, իսկ հանցագործությունը որակվել որպես ծեծ, ապա բաժնի պետի հաստատմանը ներկայացվել աղավաղված տվյալներով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը: ՀՀ գլխավոր դատախազի կողմից վերացվել է «Պիոներ» գիշերային ակումբում տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու մասին Դ. Աթոյանի որոշումը: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ): ՀՔԾ-ում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա, դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար՝ որոշում է կայացվել Է. Պետրոսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը եւ հայտարարվել հետախուզում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել