Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գրիշա Սարգսյանը՝ վեցի պե՞տ

Մարտ 30,2010 00:00

ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Արմեն Երիցյանի՝ արտակարգ իրավիճակների նախարար դառնալուց հետո սկսվեցին խոսակցությունները, թե ով կզբաղեցնի թափուր մնացած աթոռը։ Շաբաթ օրը պարզվեց, որ Ալիկ Սարգսյանի առաջին տեղակալ է դարձել նրա սանիկը՝ ոստիկանության վեցերորդ վարչության պետ Հունան Պողոսյանը։ Այժմ թափուր է վեցի պետի աթոռը, եւ խոսակցություններ կան, թե այդ աթոռը զբաղեցնելու է ՀՀ ռազմական ոստիկանության Արմավիրի կայազորի պետ Գրիշա Սարգսյանը։ Փետրվարի 6-ին «Հրամանատարների «փակ» հավաք» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Գրիշա Սարգսյանի նախաձեռնությամբ տեղի էր ունեցել արցախյան ազատամարտի մասնակից հրամանատարների «փակ» հավաք, որին մասնակցել էր 20-25 հրամանատար ՀՀ տարբեր մարզերից, եւ որոշվել էր  միասնական ուժերով պայքարել «Ազատամարտիկի մասին» օրենք ընդունելու համար։ Այն ժամանակ Գրիշա Սարգսյանից պարզաբանումներ ստանալու մեր փորձերը արդյունք չունեցան՝ Սարգսյանը հեռախոսազանգերին չպատասխանեց։ Այժմ կրկնվում է նույնը՝ Ոստիկանության վեցերորդ վարչության պետ նշանակվելու մասին խոսակցությունները պարզաբանելու համար Գրիշա Սարգսյանին ուղղված մեր զանգերը մնացին անպատասխան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել