Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՓԱՆՑԻԿ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ

Մարտ 30,2010 00:00

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, շարունակված ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայցի քննության ժամանակ պատասխանող կողմը՝ Երեւանի ոստիկանության ներկայացուցիչ, ավագ իրավախորհրդատու Սոնա Մելիքյանը միջնորդեց, որպեսզի լրատվամիջոցները դուրս հրավիրվեն նիստերի դահլիճից:
Այս «թափանցիկ» միջնորդությունը նա բացատրեց նրանով, որ դատական նիստին ներկա գտնվելով՝ ԶԼՄ-ները միակողմանի են ներկայացնում, ուստի առաջարկեց. «Թող դուրս գան, ինչ ուզում են՝ գրեն»: Միջնորդությունը մերժվեց: Մայրաքաղաքի ոստիկանապետ Ներսես Նազարյանի անգործության վիճարկումը կապված է անցյալ տարվա հոկտեմբերի 22-ի, 29-ի եւ նոյեմբերի 13-ի ցույցերի հետ, երբ ոստիկանները վերազանցել էին իրենց լիազորությունները: Երեկ Ս. Մելիքյանը հայտնեց, որ պատգամավորի հաղորդումներին ընթացք է տրվել, սակայն ոստիկանության ծառայողների գործողություններում  իրավախախտման, հանցակազմի հատկանիշներ չկան: «Նազարյանը չի ճանաչում Փոստանջյանի հաղորդումներում որեւէ հանցանքի փաստ»,- ասաց նա եւ նշեց, որ այդ հաղորդումները ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն: Դատաքննությունը կշարունակվի  մարտի 31-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել