Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ՝ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Մարտ 30,2010 00:00

Համալիրի սեփականատեր ռուսաստանյան «ԲԱՄՕ» ընկերությունների խումբը, որի կազմի մեջ է մտնում համանուն նախագծման ինստիտուտը, ալյումինե կոնստրուկցիաներ պատրաստող ընկերությունը, ապակիների գործարանն ու շինարարա-մոնտաժման աշխատանքներ կատարող «ԲԱՄՕ-Կոնստրակշին» ընկերությունը, երեկ աննախադեպ խոշոր ծավալի 4 պայմանագիր է կնքել «Կապիտալ գրուպ» ընկերության հետ: Ինչպես «Առավոտը» տեղեկացավ «ԲԱՄՕ» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Հովիկ Մուրադյանից, ըստ պայմանագրի, «ԲԱՄՕ»-ն պատրաստվում է իրականացնել Մոսկվայի «Տրիկոլոր» բնակելի համալիրի նախագծման, շենքի լուսաթափանց կոնստրուկցիաների պատրաստման ու տեղադրման լայնածավալ աշխատանքներ: Նշենք, որ բնակելի համալիրն ունենալու է 4 մասնաշենք եւ կազմված է լինելու 46-58 հարկից: Հաշվի առնելով կառույցի բարձրահարկ լինելը՝ «Տրիկոլորի» կառուցման համար հայտարարված միջազգային մրցույթը շահելով՝ «ԲԱՄՕ»-ն պարտավորվել է ապահովել անվտանգության սահմանված պահանջները, հաշվի առնել շոգ եղանակի եւ քամու հասցրած ծանրաբեռնվածությունը եւ մոնտաժման աշխատանքների համար ապահովել հատուկ պայմաններ: Պայմանագրի համաձայն, ընկերությունը պետք է համալիրի նախատեսված աշխատանքներն ավարտի 2 տարվա ընթացքում, իսկ առաջին 58 հարկանի մասնաշենքը նախատեսվում է ավարտուն տեսքով հանձնել այս տարվա սեպտեմբերի վերջին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել