Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵՐԶԼՅԱԿՈՎԸ ՀԵՐՔՈՒՄ Է

Մարտ 30,2010 00:00

\"\"

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը հերքել է իրեն վերագրվող այն հայտարարությունը, թե երկու տարի առաջ Հայաստանը համաձայնել է, սակայն, ինչպես այսօր է պարզվում` ոչ ամբողջությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ նոր առաջարկներին: «Պետք է տալ այնպես, ինչպես ասվում է, այլ ոչ թե մեկնաբանել, ինչպես դա արեցին լրագրողները Լեռնային Ղարաբաղում: Կա նույնիսկ տեքստի սղագրությունը, որտեղ բառ առ բառ նշված է, թե ես ինչ եմ ասել»,- երեկ Երեւանում,  դուրս գալով ԱԳՆ-ի շենքից, ասաց Մերզլյակովը: Պատասխանելով լրագրողի ճշտող հարցին՝ իրեն վերագրվող մյուս հայտարարության վերաբերյալ,  թե իբր ինքն ասել է, որ կողմերը հիմնականում համաձայնել են մադրիդյան սկզբունքների շուրջ, բացառությամբ 4 կետի, Մերզլյակովը նշեց. «Ես նման բան չեմ ասել: Նման բան չի եղել»:
Թղթակցի այն հարցին, թե մադրիդյան սկզբունքներում ի՞նչ նոր հավելումների մասին է խոսքը գնում, Մերզլյակովը նշեց. «Դրանք հավելումներ չեն, այլ առաջարկություններ, որոնք այն սկզբունքների վերաբերյալ են, որոնց շուրջ համաձայնություն չկար, դրանք աշխատանքային պահեր են, որոնք շարունակվում են»: Սակայն մինչ այդ  Մերզլյակովի հայտարարություններն արդեն սկսել էին մեկնաբանել:
Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել