Կնոջ համար ընկերուհին մեծ նշանակություն ունի: Այդ պատճառով նման ընտրությունը զգուշությամբ պետք է կատարեք: Առաջարկվող թեստի միջոցով կկարողանաք այդ հարցին պատասխանել:
1. Դուք բավական լավ գիտեք ձեր դրական հատկությունները, օրինակ՝ գեղեցիկ արտաքին, շարմ, խելք: Իսկ ձեր ընկերուհին ձեր համեմատությամբ ինչպիսի՞ն է:
Նա պակաս գրավիչ է-3:
Նա ավելի գրավիչ է-1:
Նա նույնքան գրավիչ է, որքան ես-2:
2. Ձեր ամուսինը գործից հետո էլի աշխատում է, երեխաները ձեզ չեն լսում, իսկ սկեսուրն էլ շատ անհարմար ժամանակ է ձեզ հյուր եկել: Դուք զանգում եք ընկերուհուն եւ բողոքում: Ինչպիսի՞ն կլինի նրա ռեակցիան:
Նա կմխիթարի ձեզ եւ կասի, որ սթրեսը շուտով կանցնի-3:
Նա կառաջարկի մի քանի ժամով երեխաներին իր մոտ վերցնել-2:
Նա կասի, որ իր համար նույնքան վատ է, որքան ձեզ համար-1:
3. Որքա՞ն ժամանակ է իրար ճանաչում եք:
Երեխա ժամանակներից-2:
Արդեն երեք տարի-3:
Միայն վերջերս-1:
4. Երբեմն ցանկանում եք առանց առիթի գեղեցիկ երեւալ: Դուք նոր սանրվածք եք արել, գեղեցիկ զգեստ հագել: Ինչպիսի՞ն կլինի ձեր ընկերուհու ռեակցիան:
Շատ գեղեցիկ է: Որտեղի՞ց ես գտել-1:
Սատանան տանի: Լավ էլ քեզ զարդարել ես-3:
Հրաշալի տեսք ունես-2:
5. Երեւակայենք: Ձեզ Հոլիվուդն է սպասում: Դուք ձեր ընկերուհու հետ մի ֆիլմում գլխավոր դեր եք խաղալու: Սցենարի համաձայն, դուք միաժամանակ նույն տղամարդուն եք սիրահարվում: Ինչպիսի՞ վերջաբան ձեզ հարմար կլինի:
Պարտվածը կփորձի իր պրոբլեմներն ինքը լուծել, սակայն ընկերությունն այն չի լինի-3:
Երբ կանանցից մեկը կհասնի իր ընտրյալին, կփորձի մյուսին հետին պլանում թողնել-1:
Երկու կանայք էլ կհասկանան, որ իրենց ընկերությունը ավելի թանկ արժե, քան այդ տղամարդը-2:
6. Վիճում են նույնիսկ լավագույն ընկերուհիները: Ինչպե՞ս է հաշտեցումը տեղի ունենում:
Դուք ասում եք ինքներդ ձեզ՝ առավել խելացին կզիջի եւ առաջին քայլն եք կատարում-1:
Ձեր ընկերուհին ավելի շատ է նեղանում, սակայն ինքն էլ հետո առաջին քայլն է կատարում-3:
Որոշ ժամանակ անց դուք միաժամանակ ընդհանուր լեզու եք գտնում-2:
7. Կյանքում լինում են հաջողակներ եւ ձախողակներ: Հետեւյալ բնութագրերից ո՞րն է առավել հարմար ձեր ընկերուհուն:
Նա կյանքին լավատեսությամբ է նայում-2:
Նա երջանկություն է փնտրում եւ դեռեւս չգիտի, թե իրեն ինչ է անհրաժեշտ-3:
Նա ուղղակի անհաջողակի մեկն է-1:
8. Ձեր ընկերուհին իմանում է, որ դուք նրան այս թեստով ստուգել եք: Նա ինչպե՞ս կարձագանքի:
Նա անպայման կցանկանա արդյունքներն իմանալ-3:
Նա վստահ է, որ այս ամենը կեղծ հոգեբանական աղբ է-1:
Նա հետաքրքիր կհամարի եւ իր հերթին ձեզ էլ կստուգի-2:
Այժմ հաշվեք հավաքված միավորները: Եթե դուք 19-24 միավոր եք հավաքել, ապա, անկասկած, ձեր ընկերուհին մրցակցությունից դուրս է: Նա իսկապես գանձ է: Նա պարզ մարդ է, հուսալի: Դուք ընդհանուր հետաքրքրություններ ունեք: Դժվար պահերին նա ձեր կողքին է: Իրար իդեալական համընկնում եք:
12-18 միավոր: Ձեր ընկերուհին զարդ է, սակայն թեթեւակի թերություններով: Դուք հետաքրքիր ճանապարհորդություններ կարող եք միասին կազմակերպել եւ երբեք չեք ձանձրանա: Եթե ձեզ վատ եք զգում, ընկերուհին միշտ կարող է ձեզ աջակցել: Բայց ձեր երջանկությունը 100 տոկոս չէ: Ինչ-որ բան չի հերիքում: Գուցե դուք շա՞տ տարբեր մարդիկ եք:
8-11 միավոր: Ձեր ընկերուհին ձեզ համար ընդհանրապես իդեալ չէ: Իհարկե, նա դրական կողմեր էլ ունի, այլապես հազիվ թե միասին լինեիք: Նա կարող է լսել ձեր պրոբլեմների մասին, սակայն դուք ձեր հարաբերությունների մեջ ավելի շատ զգացմունք եք դնում: Նրա հետ դժվար է, քանի որ նա միշտ իր անձն ավելի բարձր է դասում: