Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐՏԱՄԱՐՄՆԱՅԻՆ ԲԵՂՄՆԱՎՈՐՈՒՄԸ ԹԱՆԿ ՀԱՃՈՒՅՔ Է

Մարտ 27,2010 00:00

Բայց սեփական երեխա ունենալու հնարավորությունը Հայաստանում մեծացել է

Հայաստանում առաջին անգամ արտամարմնային բեղմնավորման ճանապարհով երեխաները՝ եռյակ (երկու աղջիկ, մեկ տղա), ծնվել են 2004-ի փետրվարի 5-ին՝ Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում: Այդ ժամանակ արտամարմնային բեղմնավորումը կատարվում էր դասական եղանակով, կնոջ ձվաբջիջը օրգանիզմից դուրս՝ փորձանոթային պայմաններում բեղմնավորվում էր ամուսնու սպերմատոզոիդի հետ եւ ստացված սաղմը տեղադրվում էր կնոջ արգանդի մեջ:
2006-ից հետո ներդրվեց նորամուծություն, որը կոչվում է «իքսի»: Այս եղանակը կիրառվում է այն դեպքում, երբ չբերությունը պայմանավորված է տղամարդկային գործոնով: «Արտամարմնային բեղմնավորման այս եղանակը հնարավորություն է տալիս զույգերին ունենալ սեփական կենսաբանական երեխան: Մինչ այս, եթե չբերությունը կապված էր տղամարդկային գործոնից, կատարվում էր արհեստական սերմնավորում՝ դոնորի սերմով: Նման դեպքում տվյալ տղամարդը զրկվում էր իր երեխայի կենսաբանական հայրը լինելու հնարավորությունից: «Իքսի»-ի ժամանակ, եթե սերմնարանում կա նույնիսկ մեկ-երկու սպերմատոզոիդ, կատարվում է բեղմնավորում»,- ասում է Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, գինեկոլոգ Կարինե Առուստամյանը:
Հայաստանում կիրառվում է նաեւ փոխնակ մայրության (суррогатная мать) ծրագիրը: «Երբ կինը ունենում է զարգացման բնածին արատ՝ արգանդի բացակայություն կամ վիրահատական միջամտության հետեւանքով արգանդը հեռացված է, բայց ձվարանների ֆունկցիան պահպանված է, իրականացվում է փոխնակ մայրության ծրագիրը: Այսինքն՝ կենսաբանական մոր ձվաբջիջը բեղմնավորվում է կենսաբանական հոր սերմնաբջջով եւ ստացված սաղմը տեղադրվում փոխնակ մոր արգանդում եւ ինն ամիս զարգանում այնտեղ: Այս դեպքում փոխնակ մոր եւ պտղի միջեւ ոչ մի գենետիկ կապ չի առաջանում»,- ասում է Կարինե Առուստամյանը: Փոխնակ մայրը պետք է լինի 18-35 տարեկան, առողջ, ծննդաբերած կին:
Բեղմնավորման այս մեթոդը ամրագրված է մարդու վերարտադրողական առողջության, վերարտադրողական իրավունքների մասին ՀՀ օրենքում, որը ընդունվել է 2002թ. դեկտեմբերի 11-ին: Արտամարմնական բեղմնավորման ժամանակ փոխնակ մոր եւ զույգի միջեւ կնքվում է պայմանագիր, որը հաստատվում է նոտարով: Օրենքով նախատեսված է, որ փոխնակ մայրը ծննդաբերելուց հետո երեխան հանձնում է կենսաբանական ծնողներին եւ ստանալու է փոխհատուցում: Լինում են զույգեր, որոնք փոխնակ մորը իրենք են բերում: Օրինակ՝ Հայաստանում արտամարմնային բեղմնավորման «փոխնակ մայրության» ծրագրի շրջանակներում առաջին անգամ բեղմնավորված սաղմը տեղադրվել է ամուսնու բարեկամուհու արգանդի մեջ: Այս դեպքում զույգերը փոխնակ մոր հետ իրենք են պայմանավորվում փոխհատուցման չափը, իսկ կենտրոնին վճարվում է միայն արտամարմնային բեղմնավորման գինը՝ մոտ մեկ միլիոն դրամ: Եթե կենտրոնը զույգերին տրամադրում է փոխնակ մայր, ապա զույգերը կրկին կենտրոնին վճարում են արտամարմնային բեղմնավորման գինը, իսկ փոխնակ մոր ֆինանսական փոխհատուցման չափը կազմում է մոտ 3 մլն դրամ: Կենտրոնը փոխնակ մայրերին գտնում է՝ հայտարարությունների միջոցով:
Արտամարմնային բեղմնավորման անհաջող ավարտից հետո գումարը չի վերադարձվում: «Այդ գումարը ներառում է դեղորայքի եւ բոլոր միանգամյա օգտագործման իրերի ծախսը: Արտամարմնային բեղմնավորման իրականացման համար օգտագործվում են շատ թանկ դեղեր, իսկ միանգամյա օգտագործման պարագաները եւ սարքերը պետք է լինեն ոչ տոքսիկ, բարձր որակի, քանի որ դրանց որակական հատկանիշներից է կախված բեղմնավորման արդյունքը: Ուստի եւ գումարը վերադարձնել հնարավոր չէ»,- ասում է Կարինե Առուստամյանը:  ծրագիրը: «Երբ կինը ունենում է զարգացման բնածին արատ՝ արգանդի բացակայություն կամ վիրահատական միջամտության հետեւանքով արգանդը հեռացված է, բայց ձվարանների ֆունկցիան պահպանված է, իրականացվում է փոխնակ մայրության ծրագիրը: Այսինքն՝ կենսաբանական մոր ձվաբջիջը բեղմնավորվում է կենսաբանական հոր սերմնաբջջով եւ ստացված սաղմը տեղադրվում փոխնակ մոր արգանդում եւ ինն ամիս զարգանում այնտեղ: Այս դեպքում փոխնակ մոր եւ պտղի միջեւ ոչ մի գենետիկ կապ չի առաջանում»,- ասում է Կարինե Առուստամյանը: Փոխնակ մայրը պետք է լինի 18-35 տարեկան, առողջ, ծննդաբերած կին:
Բեղմնավորման այս մեթոդը ամրագրված է մարդու վերարտադրողական առողջության, վերարտադրողական իրավունքների մասին ՀՀ օրենքում, որը ընդունվել է 2002թ. դեկտեմբերի 11-ին: Արտամարմնական բեղմնավորման ժամանակ փոխնակ մոր եւ զույգի միջեւ կնքվում է պայմանագիր, որը հաստատվում է նոտարով: Օրենքով նախատեսված է, որ փոխնակ մայրը ծննդաբերելուց հետո երեխան հանձնում է կենսաբանական ծնողներին եւ ստանալու է փոխհատուցում: Լինում են զույգեր, որոնք փոխնակ մորը իրենք են բերում: Օրինակ՝ Հայաստանում արտամարմնային բեղմնավորման «փոխնակ մայրության» ծրագրի շրջանակներում առաջին անգամ բեղմնավորված սաղմը տեղադրվել է ամուսնու բարեկամուհու արգանդի մեջ: Այս դեպքում զույգերը փոխնակ մոր հետ իրենք են պայմանավորվում փոխհատուցման չափը, իսկ կենտրոնին վճարվում է միայն արտամարմնային բեղմնավորման գինը՝ մոտ մեկ միլիոն դրամ: Եթե կենտրոնը զույգերին տրամադրում է փոխնակ մայր, ապա զույգերը կրկին կենտրոնին վճարում են արտամարմնային բեղմնավորման գինը, իսկ փոխնակ մոր ֆինանսական փոխհատուցման չափը կազմում է մոտ 3 մլն դրամ: Կենտրոնը փոխնակ մայրերին գտնում է՝ հայտարարությունների միջոցով:
Արտամարմնային բեղմնավորման անհաջող ավարտից հետո գումարը չի վերադարձվում: «Այդ գումարը ներառում է դեղորայքի եւ բոլոր միանգամյա օգտագործման իրերի ծախսը: Արտամարմնային բեղմնավորման իրականացման համար օգտագործվում են շատ թանկ դեղեր, իսկ միանգամյա օգտագործման պարագաները եւ սարքերը պետք է լինեն ոչ տոքսիկ, բարձր որակի, քանի որ դրանց որակական հատկանիշներից է կախված բեղմնավորման արդյունքը: Ուստի եւ գումարը վերադարձնել հնարավոր չէ»,- ասում է Կարինե Առուստամյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել