Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԵՐՀՈԳՆԱԾՈՒԹՅՈՒՆ

Մարտ 27,2010 00:00

Քննաշրջանները ուսանողներից շատերի համար լուրջ փորձություն են դառնում: Ծավալուն առարկան 5 օրում յուրացնելը (խոսքը հատկապես այն ուսանողների մասին է, ովքեր ամեն ինչ փորձում են սովորել վերջին մի քանի օրվա ընթացքում) բավական լուրջ գործ է եւ կարող է ծանր անդրադառնալ օրգանիզմի վրա եւ հանգեցնել լուրջ հետեւանքների: Ի՞նչ է պետք անել: Մեր հարցին պատասխանում է նյարդաբան Արման Հարությունյանը: «Քննությանը նախապատրաստվելու օրերին պարտադիր պետք է ժամանակ հատկացնել ֆիզիկական վարժություններին ու զբոսանքին, ուտել լիարժեք եւ, իհարկե, խուսափել անքուն գիշերներ անցկացնելուց: Չի կարելի որեւէ դեղորայք օգտագործել՝ առանց բժշկի նշանակման: Քննաշրջանից հետո շատ ուսանողների մոտ գերլարված վիճակը որոշ ժամանակ պահպանվում է, բայց չպետք է խուճապի մատնվել. դա շուտով կանցնի»:
Իսկ հոգեբան Նառա Մանյանը խորհուրդ է տալիս տհաճ հետեւանքներից ու հոգեկան սթրեսներից խուսափելու համար՝ քննություններից առաջ չմտածել քննական պրոցեսի մասին, այլ կենտրոնանալ պարապմունքների վրա եւ, ամենակարեւորը, վստահել սեփական կարողություններին ու չվախենալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել