Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՆՔ ՄԵՐ ՄԱՍԻՆ՝ ԺՊԻՏՈՎ

Մարտ 27,2010 00:00

Ի՞նչ կարող են անել միայն ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները

«Առավոտ» երիտասարդականի այս խորագրի ներքո կներկայացնենք տարբեր ֆակուլտետների ուսանողությանը բնորոշ հատկանիշներն ու միայն տվյալ ֆակուլտետի ուսանողներին հատուկ բնավորության գծերը: Ինչպես ասում են՝ սկսենք մեզնից:
Ի՞նչ կարող են անել միայն ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները՝ ըստ իրենց:
– Միայն այստեղ ուսանողները կարող են սովորել ժուռնալիստիկա, բայց զբաղվել ռեժիսուրայով:
– Միայն մենք կարող ենք ինչ-որ բան տեսնելիս ասել, որ դա նյութի թեմա է:
– Միայն մեր ուսանողները կարող են իմանալ, թե, ասենք, երկրի նախագահի երիկամներում քար կա՞, թե՞ ոչ:
– Մե՛նք կարող ենք միայն լավ հարցազրույց վարել:
– Միայն մենք ենք ընկնում դասախոսի հետեւից, որ գա դասի:
– Միայն մեր ուսանողները կարող են զանգել իրենց դասախոսներին ու ոչ թե ազգանունով դիմել, այլ անունով:
– Ուսանողները չգիտեմ, բայց միայն մեր ֆակուլտետում է, որ դասախոսը կարող է 15 առարկա դասավանդի:
– Մենք ենք, որ ԵՊՀ ցանկացած միջոցառմանը գլխաքանակ ենք ապահովում:
– Գնում ենք ասուլիսի՝ հատուկ նկարահանվելու համար, հետո էլ ասում ենք, թե՝ այ էս TV-ով ինձ կտեսնեք:
– Միայն մենք կարանք մեր դասացուցակը դարձնել կայուն-շարժական:
– Միայն մեզ է Ռոմանոյի դեկանը թշնամանքով վերաբերվում:
– Մեր ֆակուլտետի էրեխեքը միայն կարող են շատ գլուխգովան ու դուխով լինել:
Այսքան բան կարող ենք՝ շատ լավ: Բայց ի՞նչ չենք կարող անել:
Ըստ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոսների.
– Միայն մեր ուսանողները կարող են ամենատափակ իրադարձությունները լուսաբանել՝ դասին նյութ ունենալու համար:
– Մի աղբյուրին օգտագործեն՝ մյուսին գտնելու համար: Այսինքն, եթե մեկից հարցազրույց են վերցնում, իսկ հաջորդ անգամ, ասենք, մեկի հեռախոսահամարը պետք է իմանան, ապա զանգում են պարտադիր այդ հարցազրույց տվողին:
– Միայն մեր ֆակուլտետի աղջիկ ուսանողները կարող են VHS տեսախցիկը վերցնեն ու մենակ գնան նկարահանման:
– Կարող են խորանալ դասախոսի անձնական կյանքի մեջ:
– Կարող են դասախոսի հետ գործընկերներ լինեն:
Ըստ այլ ֆակուլտետների ուսանողների.
– Միայն ժուռնալիստիկայի ֆակուլտետի աղջիկներն են շատ համարձակ, քանի որ ում ինչ հարցով ասես դիմում են:
– Միայն իրենց ֆակուլտետի աղջիկների ձեռքին կտեսնես մեծ կամերաներ ու շտատիվներ:
– Քիչ են էս ժուռնալիստները, բայց ուր ասես քթները կխոթեն ու ցանկացած միջոցառմանը կգան ու կսկսեն հարցեր տալ:
– Եթե նյութ են գրում ու, ասենք, գալիս են մյուս ֆակուլտետներ որեւէ բան են հարցնում, իրենց էն ձեւի են պահում, կարծես՝ հասուն, կայացած ժուռնալիստներ են:
– Ժուռնալիստիկայի աղջիկներն իրենց շատ հպարտ են պահում՝ երբ մեզ տեսնում են, չգիտեմ՝ ինչու (Ռոմանա-գերմանական ֆակուլտետի ուսանողուհի):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել