Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թունելում՝ ճակատ ճակատի

Մարտ 27,2010 00:00

\"\"Հայաստան բեռներ ներկրող խոշոր բեռնատարները Բագրատաշենից Երեւան են հասնում ոչ թե Նոյեմբերյանի, այլ՝ Ալավերդի- Վանաձոր ճանապարհով: Նրանք այս կերպ հեռու են մնում Ադրբեջանի սահմանից, գնդակոծության վտանգից: Սակայն Լոռու մարզի ճանապարհները նեղլիկ են եւ անհարմար: Մեծ բեռնատարների՝ «ֆուռերի» համար լրացուցիչ դժվարություն են թունելները, որոնց բարձրությունը միայն միջնամասում է ապահովում դրանց անցումը: Մարտի 25-ին, ժամը 16-ի սահմաններում, մոտ 15 րոպե խցանված էր Ձորագետի թունելը, որովհետեւ թունելում երկու խոշոր բեռնատար էին հանդիպել: Նրանցից մեկը պիտի նահանջեր, ճամփա տար, ինչը դժվար էր կուտակված մարդատարների պատճառով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել