Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արձագանք՝ «Առավոտին»

Մարտ 27,2010 00:00

Ի պատասխան «Առավոտ» օրաթերթի 24.03.09թ.-ի «Ստի նախարարության ցուցանակը» վերտառությամբ եւ նույն թերթի 26.03.09թ.-ի առաջին էջում տեղադրված նյութերի՝ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է:
Առաջին նյութի հետ կապված խնդիրն արդեն լուծված է, եւ այդ ցուցանակը հանված է: Ինչ վերաբերում է երկրորդ նյութին, ապա տեղեկացնենք, որ դեռեւս մեկ շաբաթ առաջ եղել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի հանձնարարականը՝ ուսումնասիրել հանրապետության ողջ տարածքով ճանապարհներին տեղադրված ցուցանակների խնդիրը եւ տալ համապատասխան լուծումներ:
ՏԿ նախարարությունը շնորհակալություն է հայտնում Ձեր թերթին՝ առկա խնդիրները վեր հանելու, միաժամանակ մեզ աջակցելու համար: Հուսով ենք, որ հետագա համագործակցությունը կնպաստի նաեւ մեր աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել