Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սիրային եռանկյունի՞

Մարտ 27,2010 00:00

Մարտի 23-ին, ժամը 22.45-ին, կրծքավանդակի աջ մասում ծակած-կտրած արյունահոսող վերքով Նոյեմբերյանի հիվանդանոց է տեղափոխվել 39-ամյա Նարիման Պետրոսյանը: Այդ օրը, ժամը 22.00-ի սահմաններում, Կոթիի բնակիչ Մարտիկ Կիրակոսյանը, գտնվելով Նարիմանի տանը, վիճաբանել է վերջինիս եւ նրա կնոջ՝ Լեյլա Բեգլարյանի հետ եւ ընտանիքին պատկանող խոհանոցային դանակով հարվածել է Նարիման Պետրոսյանին: Արդեն իր տանը Մարտիկը՝ ինքնասպանություն գործելու նպատակով, դանակով հարվածել է իր կրծքավանդակին: Հարեւանները նրան տեղափոխել են հիվանդանոց: Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվել է, թե նա նույն դանակով է ինքնասպանության փորձ կատարել, սակայն իրականում Մարտիկն ուրիշ դանակ է գործադրել: Մարտիկ Կիրակոսյանը Նարիման Պետրոսյանի քրոջ ամուսինն է: Լեյլա Բեգլարյանի մայրն ադրբեջանուհի է: Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածով, քննությունը կատարում է ոստիկանության Տավուշի քննչական բաժնի Նոյեմբերյանի քննչական բաժանմունքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել