ԵՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի շուրջ 30 ներկայացուցիչներից եւ 50 ուսանողներից բաղկացած պատվիրակությունը մարտի 26-29-ին կայցելի Լեռնային Ղարաբաղ: Արդեն երկրորդ տարին է, ինչ Մայր բուհի ներկայացուցիչները այցելում են Լեռնային Ղարաբաղ: Համալսարանականների այցելության հիմնական նպատակը Հայաստան-Արցախ մշակութային հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումն է, ուսանողության շրջանում հայրենասիրական ոգու բարձրացումը, Քաշաթաղի եւ Քարվաճառի բնակչությանը զորավիգ կանգնելը: Համալսարանականները կլինեն Քարվաճառում եւ Քաշաթաղում, որտեղ նախատեսվում է անցկացնել ծառատունկ: