Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրի` հունվարի 1-ից մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում արձանագրվել է հրդեհի բռնկման 15 դեպք: ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության տեղեկացմամբ, հրդեհների հետեւանքով զոհվել է 1 մարդ, 1-ը՝ ստացած այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կարճ միացման, կրակի հետ անզգույշ վարվելու, հսկողությունից դուրս թողած բաց կրակի, գազի հետ անզգույշ վարվելու եւ այլ պատճառներից առաջացած հրդեհի հետեւանքով այրվել է 8 տուն եւ բնակարան, շինության հարակից 4 տարածք, 3 ավտոմեքենա: