Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Միամսյակի կանայք

Մարտ 27,2010 00:00

Գոհար Թորոսյանը՝
փողոցում

2006 թվականի դեկտեմբերի 28-ից Գոհար Թորոսյանը հայտնվել է փողոցում: 90-ամյա կինը 1988թ. երկրաշարժից հետո հանգրվանել էր մայրաքաղաքի «Էրեբունի» հյուրանոցում: Հյուրանոցի սեփականաշնորհման հետեւանքով նրան վտարել են տարածքից, սակայն դատական ատյաններում Գ. Թորոսյանի վտարումը համարվել է անօրինական, եւ նա, ըստ դատական ատյանի վճիռների, պետք է չզրկվեր միակ կացարանից:
Սպորտի վաստակավոր մարզիչ Գոհար Թորոսյանն այսօր քնում է՝  որտեղ պատահի: Նրա բնակության վայրի հարցը դեռ չի լուծված:
Այս տարեց կինը, որի մասին օրեր առաջ լույս տեսած սպորտային հանրագիտարանում ներկայացվեց, դատարկ խոսքերի կարիք չունի: Նա սպասում է, թե երբ իրեն որեւէ պաշտոնյա հստակ կասի՝ բնակարան տալո՞ւ են, թե՞ ոչ: Եթե, իհարկե, այդ պաշտոնյան գտնվի:

«Ես ոչ նա եմ, ոչ էլ՝ մյուսը»
ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին է դիմել Սեբաստիա 17 ա հասցեի բնակիչ Լենա Թադեւոսյանը: 85-ամյա Լ. Թադեւոսյանը հասցրել է 2005թ. մի քանի դիմումներ գրել, որոնք ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից մնացել են անպատասխան: Ուստի  ոստիկանապետին նա գրում է. «Ես Ձեզ համար երեխա՞ եմ, թե՞ խաղալիք: Եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ, ոչ նա եմ, ոչ էլ՝ մյուսը»:
Անցյալ տարվա փետրվարի 19-ին նրա տան ցանկապատը ավերել են, այդ մասին հայտարարություն է տվել բաժնում, սակայն ոչինչ չի ձեռնարկվել այդ գործին ընթացք տալու համար:
Դրան հետեւել է մայիսի 2-ի դեպքը: Գազի սպասարկման պատրվակով 2 անձ մտել են Լ. Թադեւոսյանի բնակարան, այնտեղից գողացել են նրա գորգը: Լ. Թադեւոսյանն ասում է, որ նույն օրը հաղորդում է տվել «գլխավոր ոստիկանությունում», սակայն այդ ուղղությամբ կրկին ոչինչ չի ձեռնարկվել:
Տարեց կնոջ տպավորությամբ, ստացվում է այնպես, որ ոչ թե ոստիկաններն են իրենց պաշտպանում, այլ իրենք նրանց, քանի որ ոչ մի ահազանգ ընթացք չի ստանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել