Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՔՑԵԼ» Է $64 ՀԱԶԱՐ

Մարտ 27,2010 00:00

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության տեղեկացմամբ, Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն դիմած քաղաքացին հայտնել է, որ 2008 թ. դեկտեմբերին Ստեփան Հ.-ն չարաշահելով իր վստահությունը, խաբեությամբ իրենից վերցրել է $90 000 եւ չի վերադարձնում: Պարզվել է, 1958 թ. ծնված Ստեփան Հ.-ն, 1956 թ. ծնված Միրան Մ.-ի միջոցով «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ում վարկերը մարելու նպատակով՝ տուժողից վերցրել է $90 000-ին համարժեք դրամ եւ վերջինիս հանձնել իբր նշված գումարը գերազանցող ոսկյա զարդեր ու $60 000 արժողության ժամացույց: «Արմէքսպերտիզա» ՍՊԸ կողմից կատարված գնահատման արդյունքում` զարդերի գինը կազմել է $25 848, այդ թվում ժամացույցը` $100, ինչից էլ պարզվել է, որ Ստեփան Հ.-ն, չարաշահելով քաղաքացու վստահությունը, նրանից հափշտակել է $64 152:
Ներկայումս Ստեփան Հ.-ն գտնվում է ՌԴ-ում եւ խուսափում է վերադառնալ ՀՀ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել