Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՃԱՐԱԿԸ ԿԱ՞ՆԳ Է ԱՌԵԼ

Մարտ 27,2010 00:00

4 օր է, ինչ Տավուշի մարզում աֆրիկյան ժանտախտի նոր դեպքեր չեն գրանցվել: Այս մասին հայտնեց ՀՀ սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության Տավուշի մարզային կենտրոնի անասնաբուժության գլխավոր մասնագետ Նորիկ Գիշյանը:  Ժանտախտը տարածված է մարզի Արճիս, Լճկաձոր, Բագրատաշեն, Կողբ, Նոյեմբերյան եւ Բերդավան համայնքներում: Գործում է երկու կարանտինային կետ՝ Նոյեմբերյան քաղաքի մուտքի մոտ եւ Լոռու մարզի սահմանինեւ Արճիսի տարածքում: Նորիկ Գիշյանի վկայությամբ՝ Նոյեմբերյանի տարածաշրջանում աֆրիկյան ժանտախտի զոհ է գնացել 349 խոզ, որից 41-ը սատկել է, մնացածը՝ հարկադիր ոչնչացվել: Մտահոգություններ են հնչում, որ անասնաբուժական պետական տեսչությունը ժանտախտի դեմ պայքարելու համար անհրաժեշտ քանակի բենզին եւ ամենագնաց մեքենա չի տրամադրում մարզին: Նորիկ Գիշյանն ասաց, որ բենզինի մի քանի օրվա պաշար ունեն եւ սովորական մեքենան էլ բավարար է, ամենագնացի կարիք չկա, քանզի սարերում  իրենք վարակազերծման  աշխատանքներ  չեն կատարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել