Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՅՍ ԱՆԳԱՄ՝ ՎՐԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ

Մարտ 27,2010 00:00

\"\"Մարտի լույս 26-ի գիշերը Վրաստանին սահմանակից Հայաստանի Տավուշի մարզի Դեղձավան գյուղում գողացել են եղբայրներ՝ Լեւոն եւ Գագիկ  Թորոսյանների 11 գլուխ խոշոր եղջերավոր անասունը: Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, քննությունը կատարում է ոստիկանության Տավուշի քննչական բաժնի Նոյեմբերյանի քննչական բաժանմունքը: Նոյեմբերյանի տարածաշրջանում  անասնագողությունները սովորաբար Ադրբեջանի հետ սահմանակից գյուղերում էին կատարվում: Փաստորեն՝ անասունների հափշտակման աշխարհագրությունը փոխվել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել