Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լավ, բա չիմանա՞նք

Մարտ 27,2010 00:00

\"\"Մարտի 23-ին տեղեկացրել ենք, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ՝ Վարդան Մարաշլյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարի տեղակալ: Նշանակման մասին ՀՀ կառավարության տարածած տեղեկությունը շատ սուղ էր. Վարդան Մարաշլյանի մասին ոչ մի խոսք, ոչ կենսագրական, ոչ աշխատանքային, ոչ Սփյուռքի նախարարությունում նրան վերապահված պարտականությունները, ոչինչ: Թե սա որքանով է տեղավորվում թափանցիկ աշխատելու կողմնակից, մարդկանց հետ նաեւ բլոգի միջոցով եւ ուղղակի շփվող վարչապետի սկզբունքների մեջ՝ այլ հարց է:
Մեղմ ասած, զարմանալի է, որ այս նշանակումից չորս օր անց ՀՀ Սփյուռքի նախարարությունն էլ բան չի ասում Վարդան Մարաշլյանի մասին: Նախարարության պաշտոնական www.mindiaspora.am կայքում առաջվա նման միայն մեկ փոխնախարար է ներկայացված՝ Ստեփան Պետրոսյանը:
Այսքանից հետո ՀՀ կառավարության թափանցիկությունն ու ՀՀ Սփյուռքի նախարարության օպերատիվությունը առանձնապես չեն տպավորում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել