Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարտ 27,2010 00:00

Արտարժույթը՝ ըստ բանկերի
Երեկ, ըստ «Արմինֆոյի», տարադրամի փոխանակման բանկային կետերում ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 393,5 դրամ՝ $1-ի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը՝ 524 դրամ, 1 եվրոյի դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 396,5 դրամ՝ $1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 530 դրամ՝ 1 եվրոյի դիմաց:

Կայքերը սկսում են վճարովի դառնալ
The Times եւ Sunday Times բրիտանական թերթերի կայքերն այս տարվա հունիսի 1-ից կդառնան վճարովի։ Օգտատերերը կայքից օգտվելու համար ստիպված կլինեն վճարել 1 ֆունտ ($1,5)՝ մեկ օրվա եւ 2 ֆունտ ($3)՝ մեկ շաբաթվա բաժանորդագրության համար։ Ինչպես հաղորդում է BBC-ն, այդ մասին ասել է կայքերի սեփականատեր News International-ը։ Վերլուծաբանների կարծիքով՝ այսպիսի ռազմավարության հետեւանքով կայքը կարող է կորցնել իր լսարանը։ Սակայն հաշվի առնելով, որ թերթերն այժմ վատ են վաճառվում, ընկերությունը փորձում է մշակել մոդել, որը կօգնի գումար վաստակել կայքերի գործունեությունից։ Ռուպերտ Մերդոկը, որին պատկանում են թերթերը, դեռ անցյալ տարվա ամռանն էր խոստացել կայքերը վճարովի դարձնել։

Երեւանին $300 մլն վարկ կտան
Ասիական զարգացման բանկի տնօրենների խորհուրդը հունիսին կքննարկի Հայաստանին 300 մլն դոլարի վարկ տրամադրելու հարցը՝ Երեւանի քաղաքային տրանսպորտային համակարգի վերականգնման համար: Վարկի տրամադրման հարցը քննարկվել է Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ՝ ԱԶԲ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ: Վարկային միջոցները կուղղորդվեն Երեւանի մետրոպոլիտենի լայնածավալ շինարարությանն ու արդիականացմանը, շարժակազմի, ավտոբուսների եւ միկրոավտոբուսների նորացմանը: Նախնական պայմանավորվածության համաձայն, Հայաստանը վարկը կստանա տրանշերով, որոնցից առաջինը կարող է կազմել 85 մլն դոլար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ վարկի իրացումը կարող է սկսվել 2011 թվականին: Ներկայումս ԱԶԲ փորձագետները Երեւանի քաղաքապետարանի մասնագետների հետ համատեղ կազմում են ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորումը:

Հայ ստրկատերը բռնվել է
Մերձմոսկովյան Եգորեւսկ քաղաքում օպերատիվ մարմինները գերությունից ազատել են Վիետնամի 30 քաղաքացիների։ Նրանց բռնի ուժով պահել են եւ ձրի աշխատեցրել ապօրինաբար գործող կարի ֆաբրիկայում։ Գործարանի տնօրենը հայ է։ Նա ձերբակալված է։ Այդ մասին հաղորդում է ԼվՑպՐՒՈՍր-ը։
Հետաքննությունը պարզել է, որ գործին ներգրավված է մի ամբողջ հանցավոր խումբ։ Խմբի անդամները մեկնում էին Վիետնամ, շահավետ պայմաններով աշխատանք խոստանում վիետնամցիներին, խաբեությամբ տեղափոխում Եգորեւսկ, խլում փաստաթղթերն ու պահում ֆաբրիկայում։ Աղջիկներից երկուսը շապիկներից կարված պարանի միջոցով փորձել են փախուստի դիմել պատուհանից, սակայն երկուսն էլ կոտրվածքներ են ստացել։
Հանցավոր խմբի անդամները ձերբակալված են, հարուցվել է քրեական գործ։ Եթե կասկածյալների մեղքը ապացուցվի, նրանց սպառնում է 3-10 տարվա ազատազրկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել